ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ա. Աշոտյան. «Առանց կրթություն չկա կարիերա»

Ա. Աշոտյան. «Առանց կրթություն չկա կարիերա»
17.04.2014 | 12:42

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում գործում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը։ Ապրիլի 16-ին ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ցուցահանդեսի լավագույն գնահատականը երիտասարդների հետաքրքրությունն է, ովքեր փորձում են տեղեկանալ, գտնել իրենց համապատախան մասնագիտություն: «Ակնհայտ է, որ ամեն տարի նման ցուցահանդեսներն ամրագրում են մեր հաջողությունները. Հայաստանի կրթական համակարգը տարեցտարի դառնում է առավել արդիական, միջազգայնացված, բաց, որակյալ: Եվ այն փաստը, որ բազմաթիվ միջազգային ծրագրեր առկա են նաև հայկական բուհերի տաղավարներում, վկայում է այն մասին, որ մեր ծրագրերը միանգամայն տեղավորվում են միջազգային զարգացումներում: Այո, մեր կրթական համակարգը հետաքրքիր է, մրցունակ մեր գործընկերների համար, մնում է, որ այն ավելի շատ ծառայի մեր տնտեսությանը և հասարակությանը: Պատահական չէ, որ այս ցուցահանդեսը կոչվում է «Կրթություն և կարիերա»: Պետք է ամեն ինչ անել, որ երիտասարդները հասկանան` առանց կրթության չկա կարիերա: Այս բանաձևով կառուցենք հասարակություն, որտեղ գիտելիքը ոչ միայն տնտեսական արժեք է, այլև մարդու ինքնադրսևորման համար անգնահատելի գործիք: Այստեղ շատ կարևոր է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը. գործատուն պետք է համագործակցի մեզ հետ, հանդես գա առաջարկությամբ` ինչպիսի հմտություններով մասնագետներ են իրեն պետք, միասին աշխատենք, շտկենք և ծրագրերը դարձնենք առավել արդիական: Այն ոլորտներում, որտեղ այդ կապը կա, արձանագրվել է բեկումնային առաջընթաց»,- նշել է նախարարը` որպես օրինակ բերելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, բանկային և ֆինանսական ծառայությունների ոլորտը:
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող 73 կրթօջախներ` բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ